Արտաքին 4 տարի առաջ - 09:21 03-03-2022

Իրանը հայտարարել է նավթի արտահանման ծավալները հնարավորինս կարճ ժամկետներում ավելացնելու պատրաստակամության մասին

Իրանը, շուկայի կայունացման նպատակով, պատրաստ է հնարավորինս կարճ ժամկետներում ավելացնել նավթի արտահանումը։ Այս մասին հայտարարել է երկրի նավթի նախարար Ջավադ Օուջին՝ ՕՊԵԿ+ երկրների նախարարների 26-րդ համաժողովից հետո, որն անցկացվել է տեսահամաժողովի ձևաչափով։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է հնարավորինս շուտ ավելացնել նավթի մատակարարումները համաշխարհային շուկաներ»,- նախարարի խոսքը մեջբերել է իրանական Shana գործակալությունը։ «Հիմնական սպառող երկրները պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն նավթի շուկայում կայունությունն ու հանգստությունը պահպանելու համար»,- ընդգծել է Օուջին։

Նախարարը հավելել է, որ նավթի գների ներկայիս աճը պայմանավրված է «որոշ երկրների քաղաքական գործողություններից ու որոշումներից, որոնք մի կողմից պատժամիջոցներ են կիրառում նավթի խոշոր արդյունահանողների դեմ, և մյուս կողմից՝ ճգնաժամեր ու պատերազմներ հրահրում աշխարհի տարբեր հատվածներում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան