Ներքին 4 տարի առաջ - 10:14 20-12-2021

Համաժողով՝ նվիրված հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված կոնֆերանս: Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից ու Ուկրաինայի հայ համայնքից բացի, կոնֆերանսի կազմակերպիչներից էր նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը:

Կոնֆերանսն անդրադարձել է երկկողմ հարաբերությունների պատմությանը, ներկային, մտքերի փոխանակում է տեղի ունեցել այն ուղիների վերաբերյալ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանը։

Ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ դեսպան Վլադիմիր Կարապետյանը կարևորել է փաստը, որ Ուկրաինայի արտգործնախարարությունը համակազմակերպիչ է: Դեսպանը նկատել է, որ երկու երկրների արտգործնախարարությունները ջանում են, որպեսզի պետական մակարդակով Հայաստանի ու Ուկրաինայի հարաբերությունները լինեն նույնքան ջերմ, որքան այդ երկրների ժողովուրդների հարաբերություններն են: Այնուամենայնիվ, ըստ դեսպանի, դիվանագետները դեռ շատ անելիքներ ունեն, որպեսզի պետությունների հարաբերությունները համապատասխանեն Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիների սպասումներին:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Դրահանը և Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։ Նրանք կարևորել են համաժողովին մասնակցող ուկրաինացի և հայ քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների, քաղաքագետների անկեղծ ու բաց քննարկումները, վստահություն հայտնելով, որ դրանցում ձևավորված առաջարկություններն ու նկատառումները լսելի կդառնան նաև պետական կառույցների համար։

Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով նախատեսվում է կազմակերպել է նաև այլ միջոցառումներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի