Մշակույթ 3 տարի առաջ - 19:38 13-03-2023

Ֆրանսիայում մեկնարկել է Հայ կինոյի 100-ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագիրը

Ֆրանսիայի Սինեմատեքի հովանու ներքո «Աշխարհի ողջ հիշողությունը» վերականգնված և արխիվային ֆիլմերի միջազգային հոբելյանական 10-րդ փառատոնի շրջանակում մարտի 10-ին և 11-ին անցկացվել է «Համո Բեկնազարյան. Հայ կինոյի ռահվիրան» հետահայաց ծրագիրը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ծրագրի շրջանակում կայացել են «Տունը հրաբխի վրա» (1928 թ.), «Երկիր Նաիրի» (1930 թ.) և «Դուստրը» (1942 թ.) ֆիլմերի վերականգնված տարբերակների միջազգային պրեմիերաները։

«Սույն ցուցադրությամբ մեկնարկել է Հայ կինոյի 100-ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Բացման խոսքով հանդես է եկել օսկարակիր ռեժիսոր, Սինեմաթեքի նախագահ Կոստա Գավրասը: Ցուցադրությանը ներկա էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Դեսպանն իր ելույթում երախտագիտություն է հայտնել հայկական կինոարվեստին ցուցաբերված ուշադրության և գնահատանքի համար։ Նա բարձր է գնահատել Ֆրանսիայի Սինեմատեքի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջև հաստատված համագործակցությունը՝ ընդգծելով հետագա գործակցության ընդլայնման կարևորությունը։ Ցուցադրությանը ներկա է եղել հայաստանյան պատվիրակությունը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի գլխավորությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Փառատոնի ծրագրում այս տարի ցուցադրվում են համաշխարհային կինոյի մեծ վարպետների 85 ֆիլմեր, այդ թվում՝ նաև Լեո Կարաքսի, Ձիգա Վերտովի, Օթար Իոսելիանիի ֆիլմերը:

Նշվում է, որ Ֆրանսիայի Սինեմատեքի հովանու ներքո մարտի 8-12-ն անցկացվող «Աշխարհի ողջ հիշողությունը» վերականգնված և արխիվային ֆիլմերի համաշխարհային կինոժառանգության այս հեղինակավոր կինոփառատոնին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ: Համո Բեկնազարյանին նվիրված այս ծրագրով անվանի ռեժիսորի ստեղծագործությունն առաջին անգամ է հանրայնացվում Ֆրանսիայում՝ 1993 թվականին «Պոմպիդու» կենտրոնում անցկացված հայ կինոյի հետահայաց ծրագրից հետո։

Ըստ աղբյուրի՝ Համո Բեկնազարյանի երեք ֆիլմերի վերականգնումն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ` Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջոցով: Ֆիլմերի թվայնացման և մասնագիտական վերականգնման աշխատանքները կատարել են Հայաստանում՝ «One Man Studio Production»-ի մասնագետները, Հայաստանի ազգային արխիվի, Հայաստանի հանրային հեռուստաընկերության մասնակցությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան