Արտաքին 4 տարի առաջ - 17:04 18-12-2021

Եգիպտոսը խստացրել է երկիր մուտքի կանոնները չպատվաստված զբոսաշրջիկների համար

Եգիպտոսը խստացրել է երկիր մուտքի կանոնները կորոնավիրուսի դեմ չպատվաստված օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Ռուսաստանի TUI տուրօպերատորի մամուլի ծառայությանը։

Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ երկիր ժամանող օտարերկրացիները պետք է ներկայացնեն կա՛մ COVID-19-ի դեմ ամբողջական պատվաստման մասին վկայագիր, կա՛մ ՊՇՌ թեստի և QR կոդի, կա՛մ հակագենի թեստի բնօրինակ տեղեկանք՝ կատարված ոչ շուտ, քան ժամանումից 24 ժամ առաջ։

Ինչպես հստակեցվում է, զբոսաշրջիկը պետք է ՊՇՌ թեստ կատարի ոչ շուտ, քան Եգիպտոս ժամանելուց 72 ժամ առաջ։ Հավաստագրված լաբորատորիայի կնիքով վկայականում պետք է նշված լինեն թեստի հանձնման ճշգրիտ ժամանակը և ամսաթիվը, QR կոդը, ինչպես նաև թեստավորման մեթոդը: Փաստաթուղթն անհրաժեշտ է ներկայացնել անգլերեն կամ արաբերեն:

Բացի դրանից, բոլոր չպատվաստված ուղևորները, սկսած 12 տարեկանից, պետք է ՊՇՌ թեստ հանձնեն օդանավակայանում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում