Արտաքին 4 տարի առաջ - 14:57 22-02-2022

Վրաստանը լրացուցիչ պարզեցնում է երկիր մուտքի կանոնները օտարերկրյա քաղաքացիների համար

Վրաստանը մարտի 1-ից լրացուցիչ պարզեցնում է մուտքի կանոնները օտարերկրյա քաղաքացիների համար։ Այս մասին հայտարարել է Միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն։

Նրա խոսքով, ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելով, որը պետք է անցկացված լինի վերջին 72 ժամվա ընթացքում, Վրաստան կարող են այցելել բոլոր երկրների քաղաքացիները (նախկինում ցուցակը սահմանափակված էր 67 երկրով)։ Օտարերկրացիները ստիպված չեն լինի կրկնակի հանձնել ՊՇՌ թեստ Վրաստանում գտնվելու երրորդ օրը։

Ինչպես նախկինում, Վրաստան մուտքի թույլտվություն կստանան բոլոր օտարերկրացիները, ովքեր անցել են պատվաստումների ամբողջական կուրսը COVID-ի դեմ ցանկացած պատվաստանյութով։

Երկիր մուտքի կանոնները փոխվում են նաև Վրաստանի քաղաքացիների համար։ ՊՇՌ թեստի բացակայության դեպքում նրանք հինգ օրով կանցնեն ինքնամեկուսացման՝ ութ օրվա փոխարեն։ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում նրանք չեն հանձնի կրկնակի թեստ երկրում գտնվելու երրորդ օրը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում