Արտաքին 4 տարի առաջ - 21:21 17-12-2021

Պեսկովը խոսել է Պուտինի հնարավոր իրավահաջորդի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնհայտորեն նախապատվություններ կունենա պետության ղեկավարի պաշտոնում իր իրավահաջորդի հարցում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ հաստատ «սա ինչ-որ մեկին խորհուրդ կտա»։ Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ հաջորդ համազգային առաջնորդը կլինի նա, ում օգտին կքվեարկեն։

RTVI հեռուստաալիքի եթերում Պեսկովն ընդգծել է, որ Պուտինն ինքը դեռ չի ասել՝ առաջադրվելու է արդյոք 2024 թվականին։ Կրեմլի խոսնակը հավելել է, որ Կրեմլում դա «ընդհանրապես օրակարգային թեմա չէ»։

Ավելի վաղ Կրեմլի նախկին ճառագիր, Ռուսաստանի վարչապետի հանրային ելույթների պատրաստման բաժնումի նախկին աշխատակից, քաղաքական ստրատեգ Աբբաս Գալլյամովը, խոսել էր այն մասին, թե ինչ է սպասվում երկրում Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահությունից հեռանալուց հետո։ Նա վստահ է, որ այս դեպքում նոր իշխանությունը հույսը դնելու բան չի ունենա. սրա պատճառով նոր հակամարտություններ կսկսվեն։ Կսկսվի ավերածություններ։ Սա իր հերթին կբերի քաոսի ու նոր 90-ական թթ.։

2021 թվականի հունիսին Պուտինը ինքն էր ասել, որ երբ իրեն փոխարինի մեկ այլ մարդ, Ռուսաստանը չի փլուզվի։ Նա նաև նշել է, որ կաջակցի իրավահաջորդներին, եթե նրանք իսկապես պատրաստ լինեն ծառայել երկրին։ Նախագահը նաեւ նշել է, որ մի օր բոլոր մարդիկ կփոխարինվեն, եւ այս գործընթացը անվանել է «բնական, կենսաբանական»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»