Արտաքին 4 տարի առաջ - 15:03 27-07-2022

Պեսկովը նշել է Պուտինի և Էրդողանի միջև բանակցությունների հնարավոր թեմաները

Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը նշել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սոչիում կայանալիք բանակցությունների հնարավոր թեմաները։ Նրա խոսքով, նրանք, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն ռազմատեխնիկական համագործակցությունը։

«Երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը մշտապես օրակարգում է։ Եվ հենց այն փաստը, որ փոխգործակցությունը զարգանում է նման զգայուն ոլորտում, հուշում է, որ, ընդհանուր առմամբ, հարաբերությունների ողջ շրջանակը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նրա խոսքով, վերջին շփումների ընթացքում տարբեր հարցերում շոշափվել է նաև ռազմատեխնիկական համագործակցության թեման։

Պուտինի և Էրդողանի հանդիպումը նախատեսված է օգոստոսի 5-ին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»