Արտաքին 4 տարի առաջ - 13:00 17-12-2021

Փարիզն ակնկալում Է առաջընթացի հասնել նորմանդական ձևաչափի շրջանակներում. Մակրոն

Ֆրանսիան առաջիկա շաբաթներին ակնկալում Է ուկրաինական հարցի շուրջ առաջընթացի հասնել նորմանդական ձեւաչափի շրջանակներում եւ հույս ունի, որ Ռուսաստանը կվերադառնա քննարկումների: Այդ մասին հայտարարել Է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը: «(Հարկավոր Է) Ռուսաստանին վերադարձնել քաղաքական շրջանակներ, միայն դրանք թույլ կտան կարգավորել ուկրաինական հարցը:

Դրանք Մինսկի համաձայնագրերն են նորմանդական ձեւաչափում, ինչը մենք երեկ քննարկել ենք, եւ կցանկանայինք այդ հարցի շուրջ առաջընթացի հասնել առաջիկա շաբաթներին»,-հայտարարել Է Ֆրանսիայի ղեկավարը՝ հանդես գալով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ անցկացված մամուլի ասուլիսում, որը Բրյուսելում տեղի Է ունեցել ԵՄ-ի գագաթնաժողովից հետո: Տեսագրությունը հրապարակել Է Ելիսեյան պալատը:

Մակրոնի խոսքով՝ ԱՄՆ-ը եւ Եվրամիության երկրները ուկրաինական հարցի կարգավորման նկատմամբ «բազմակողմ մոտեցում ունեն»: Մասնավորապես, դա «զսպման մոտեցումն Է, որի շրջանակներում կողմերը «խիստ հստակ ազդակներ» են ուղարկում եւ համակարգում ջանքերը: Ավելի վաղ Եվրոպայի ղեկավարները, ինչպես հայտարարել Է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Ռուսաստանին կոչ են արել ձեռնամուխ լինել Մինսկի համաձայնագրերի կատարմանը»: «Նորմանդական ձեւաչափը» Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների խումբն Է, որոնք ուղիներ են փնտրում Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման համար: Այն գոյություն ունի 2014 թվականներից:

2015-2016 թվականներին կողմերը համաձայնության են եկել սահմանազատման գծի եւ սպառազինությունները հետ քաշելու շուրջ, հանդիպում պատրաստել Մինսկում, ինչը հանգեցրել Է Մինսկի համաձայնագրերի ստորագրման: Փաստաթուղթը նախատեսում Է հրադադար, ծանր սպառազինությունների հետքաշում շփման գծից, ինչպես նաեւ սահմանադրական բարեփոխում, որի հանգուցային տարերը պետք Է դառնան ապակենտրոնացումը եւ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի առանձին շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրենքի ընդունումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով