Ներքին 4 տարի առաջ - 23:15 16-12-2021

Միացի՛ր հավաքին, եթե դեմ ես Հայաստանում օրեցօր սաստկացող բռնաճնշումներին և քաղաքական հետապնդումներին․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ

Այսօր Հայաստանում քաղաքական հայացքների պատճառով ազատությունից զրկված են տասնյակ մարդիկ։ Այս թիվն օրեցօր աճում է։ Չարիքի կառավարության նպատակը մեկն է՝ մեկուսացնել բոլոր այն մարդկանց, ովքեր դեմ են Հայաստանի թրքացմանը, Արցախի հայաթափմանը:

Ուրբաթ օրը՝ ժամը 13։00-ին, հավաքվում ենք Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) շենքի դիմաց (Կորյունի 17), որից հետո երթով շարժվելու ենք դեպի ՀՀ գլխավոր դատախազություն։

Միացի՛ր հավաքին, եթե դեմ ես Հայաստանում օրեցօր սաստկացող բռնաճնշումներին և քաղաքական հետապնդումներին։

Դիմադրությո՛ւն Ապօրինություններին

Դիմադրությո՛ւն Բռնապետությանը

Դիմադրությո՛ւն Ազգադավերին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով