Ներքին 5 տարի առաջ - 14:03 28-06-2021

ՄԻԵԴ-ը չի միջամտում հայ գերիների նկատմամբ իրականացվող շինծու քրեական հետապնդումներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը զերծ է մնում Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հարցերին միջամտելուց։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը` անդրադառնալով գերիների դեմ Ադրբեջանում ընթացող շինծու քրգործերին։

«ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը բազմիցս դիմել է ՄԻԵԴ-ին նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնելու, նրանց ազատ արձակելու կամ նրանց իրավունքներն այլ կերպ երաշխավորելու տարաբնույթ պահանջներով։ Սակայն ՄԻԵԴ միակ հրատապ միջոցը միջանկյալ միջոց կիրառելու հնարավորությունն է, ինչն էլ կիրառվում է հիմնականում կյանքի իրավունքի կամ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտման անդառնալի վտանգի դեպքում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև` նկատի ունենալով, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկացած պատեհ-անպատեհ առիթ փորձելու են օգտագործել իրենց նախաձեռնված շինծու քրեական հետապնդումները «օրինակացնելու» նպատակով՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը պատրաստակամ է համագործակցելու խնդրով շահագրգռված իրավաբանների, փաստաբանների, փաստաբանական պալատի կամ ցանկացած այլ անձանց հետ։ Սակայն, միաժամանակ, կառույցը կոչ է անում վերջիններիս նախքան որևէ քայլ ձեռնարկելը պարտադիր քննարկել և դրանք համաձայնեցնել գրասենյակի հետ։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով