Արտաքին 4 տարի առաջ - 15:53 16-12-2021

«Օմիկրոնով» վարակվածության թվերն աշխարհում յուրաքանչյուր 2-3 օրը մեկ կրկնապատկվում են. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացնում է ամբողջ աշխարհում կորոնավիրուսի նոր տարբերակի տարածման աննախադեպ տեմպի մասին։ Նոյեմբերի վերջին Հարավային Աֆրիկայում առաջին անգամ հայտնաբերված «օմիկրոն»-ով վարակվածության դեպքերն արդեն հաստատվել են 77 երկրներում, և այդ թիվը կրկնապատկվում է յուրաքանչյուր երկու-երեք օրը մեկ։ Այս մասին Sky News-ին ասել է COVID-19-ի դեմ պայքարի հարցերով ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Դևիդ Նաբարոն:

Նրա խոսքով՝ «օմիկրոն»-ի հետ կապված իրավիճակը կդառնա «ութ անգամ ավելի լուրջ մեկ շաբաթում, իսկ 40 անգամ ավելի լուրջ՝ երկու շաբաթում»։ Նույնիսկ եթե հաստատվի «օմիկրոն» շտամի ավելի ցածր մահացությունը, վիրուսի արագ տարածումը «կխարխլի» առողջապահական համակարգերը, կարծում է ԱՀԿ ներկայացուցիչը։ Նման պայմաններում մեծ հաջողության դեպքում միայն հնարավոր կլինի խուսափել բարձր մահացությունից։ Նաբարոյի խոսքով, նա «երբեք ավելի մտահոգված չի եղել» COVID-19-ով, որքան հիմա: Այս կապակցությամբ նա կոչ է արել շարունակել պատվաստումները, ներառյալ ընդունել խթանիչներ, ինչպես նաև նվազեցնել սոցիալական շփումները բոլոր մարդկանց միջև՝ առանց բացառության։

Հոնկոնգի համալսարանի բժշկության ֆակուլտետի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «օմիկրոնը» մարդու բրոնխներում 70 անգամ ավելի արագ է բազմանում, քան վիրուսի սկզբնական տարբերակը և հնդկական «դելտա» շտամը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը նախազգուշացրել է, որ «օմիկրոն» տարբերակը կարող է գերիշխող դառնալ Եվրոպայում հունվարին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով