Արտաքին 4 տարի առաջ - 10:55 14-12-2021

Կիպրոս ժամանող զբոսաշրջիկները պետք է COVID-ի ախտորոշման արագ թեստ հանձնեն

Կիպրոսում դեկտեմբերի 15-ից զբոսաշրջիկների համար պարտադիր կդառնա կորոնավիրուսի արագ թեստերի հանձնումը, հաղորդում է երկրի կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Կիպրոս ժամանող ուղևորները արագ թեստ պետք է հանձնեն ժամանումից 72 ժամ հետո։ Թեստերն անվճար կլինեն վայրէջքի կտրոնի և անձը հաստատող փաստաթղթղի առկայության դեպքում: Խթանող պատվաստում ստացած անձինք թեստ չեն հանձնի:

Բացի այդ, դեկտեմբերի 15-ից «օմիկրոնով» վարակվածները պետք է պարտադիր կարանտին անցնեն պետական ​​կարանտինային կենտրոններում։ Նրանց հետ շփված անձինք պետք է ինքնամեկուսանան՝ նույնիսկ պատվաստման բոլոր անհրաժեշտ դեղաչափերը ստացած լինելու պարագայում։

Նաև 2022թ.-ի դեկտեմբերի 15-ից մինչև 2022թ.-ի հունվարի 31-ը հանրային միջոցառումներին՝ հոբելյանների, մկրտության հանդիսություններին մասնակցությունը և հյուրանոցներում սննդի հաստատություններ մուտքը կթույլատրվի միայն առնվազն առաջին դեղաչափով պատվաստվածներին, պայմանով, որ նրանք արագ թեստի կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենան:

Չեղարկվում են նաև մասնավոր ընկերությունների, կազմակերպությունների և ասոցիացիաների կողմից փակ տարածքներում և դրսում կազմակերպվող Սուրբ Ծննդյան միջոցառումները (արձանագրությունների խախտման դեպքում):

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով