Արտաքին 4 տարի առաջ - 16:16 13-12-2021

Մասկը նշել է Tesla-ի նոր էլեկտրամեքենայի գլխավոր խնդիրը

Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ իրեն ամենից շատ անհանգստացնում է նոր Cybertruck էլեկտրամեքենայում հսկայական մաքրիչը, որը պետք է մաքրի ամբողջ դիմապակին։ Այս մասին գործարարը հայտնել է Twitter-ում պիկապի քննարկման ժամանակ։

Ձեռնարկատիրոջ՝ jackfarrington մականունով բաժանորդը նշել է, որ Cybertrack էլեկտրապիկապի կողային հայելիները անհեթեթ տեսք ունեն։ Թվիթի հեղինակին զարմացրել է նաև դիմապակու մաքրիչի չափերը։ «Սա վերջնակա՞ն տարբերակն է»,- հարցրել է նա դեպի Tesla-ի ղեկավարին։

Մասկը պատասխանել է, որ դիմապակու մաքրիչի ներկայիս տարբերակը ավտոմեքենայի կոնստրուկցիայիի գլխավոր խնդիրն է: Սակայն նա խոստովանել է, որ այս էլեկտրապիկապի դիզայնի հեշտ այլընտրանքներ չկան: «Շարժական մաքրիչ, որը տեղավորվում է բեռնախցիկի առջևի մասում: Սա է կատարյալը, բայց դա դժվար է իրագործել»,- պարզաբանել է գործարարը։

Ի պատասխան չափազանց մեծ կողային հայելիների վերաբերյալ քննադատություններին, Մասկը հայտնել է, որ ավտոարտադրողները պետք է հետևեն ԱՄՆ օրենքներին, այդ թվում մեքենաները մատակարարեն ամբողջական լրակազմով: Նրա խոսքով, մեքենաների սեփականատերերն իրենք, գնումից հետո, կարող են ձևափոխել էլեկտրամեքենան, այդ թվում՝ ապամոնտաժել հայելիները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով