Արտաքին 4 տարի առաջ - 16:17 11-11-2021

Իլոն Մասկը վաճառել է Tesla-ի իր բաժնետոմսերի մի մասը

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը վաճառել է ընկերության իր բաժնետոմսերի մի մասը ավելի քան 1,1 միլիարդ դոլար արժողությամբ՝ Twitter-ում հարցումներից հետո, հաղորդում է Bloomberg-ը։

Պարբերականի տվյալներով՝ միլիարդատերը կարող էր վաճառել ավելի քան 930 հազար բաժնետոմս՝ հարկերից խուսափելու մեջ մեղադրանքներից հետո։ Հաղորդվում է, որ գործարքը ծրագրվել է դեռ սեպտեմբերին՝ մինչ իր ակտիվների վաճառքի վերաբերյալ հարցումը։

Tesla-ի բաժնետոմսերի վաճառքի մասին հարցումն ավարտվել է նոյեմբերի 7-ին։ Մեծամասնությունը (57,9%) քվեարկել է ընկերության հիմնադրին պատկանող բաժնետոմսերի 1/10 մասնաբաժինը վաճառելու օգտին։

Քվեարկությանը ընդհանուր առմամբ մասնակցել է 3.519.252 օգտատեր, հարցման հետ կապված թվիթը հավաքել է 115 հազար հավանում, 36,5 հազար կիսում և 48,8 հազար մեկնաբանություն։

Մասկը հայտարարել է, որ մտադիր է վարվել այնպես, ինչպես խորհուրդ են տվել մարդիկ՝ ընդգծելով, որ իր ընկերություններում աշխատավարձ չի ստանում, և իր համար բաժնետոմսերի վաճառքը հարկերը վճարելու միակ միջոցն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով