Ավելին 5 տարի առաջ - 19:36 20-08-2021

Իլոն Մասկը հայտարարել է Tesla Bot ռոբոտ-անդրոիդի ստեղծման մասին

Tesla կորպորացիայի ղեկավար, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Իլոն Մասկը, հայտարարել է, որ իր ընկերությունն աշխատում է անդրոիդ-ռոբոտի ստեղծման վրա: Ռոբոտի նախատիպը, որը կստանա Tesla Bot անվանումը, կարող է հայտնվել արդեն 2022 թվականին: Մասկն այս մասին հայտարարել է «արհեստական ​​բանականության օրվա» ժամանակ, որն անցկացրել է Tesla ընկերությունը:

Հաղորդվում է, որ ռոբոտի բարձրությունը կկազմի մոտ 173 սմ, քաշը`57 կգ: Դեմքի փոխարեն այն էկրան կունենա, իսկ շարժվել այն կկարողանա 8 կմ/ժ արագությամբ, այսինքն՝ ավելի արագ, քան հետիոտնը:

Մասկի խոսքով՝ ռոբոտը կկարողանա կատարել «ձանձրալի և վտանգավոր» աշխատանք, որը «մարդիկ չեն սիրում անել»: Գործարարի կարծիքով՝ նման ռոբոտների զանգվածային արտադրությունը կփոխի տնտեսության կառուցվածքը:

Tesla Bot-ը միացված կլինի նոր Dojo գերհամակարգչին նեյրոնային ցանցերով, որոնք, ըստ Մասկի, «ճանաչում են աշխարհը և հասկանում, թե ինչպես կողմնորոշվեն դրանում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով