Ներքին 4 տարի առաջ - 15:26 13-12-2021

Եղիշե Կիրակոսյանն Հաագայի դատարանի որոշումները հաղթանակ է համարում

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանից որոշումների տեսքով ստացված արդյունքները հաղթանակ են ու հաջողություն Հայաստանի Հանրապետության համար: «Արմենպրես»-ի հետ ասուլիսում այս մասին նշել է ՄԻԵԴ-ում և Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ մեկնաբանելով 2021թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրապարակած Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ որոշումները:

«Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Այդ մասին խոսում է, թե դատարանի հրապարակած որոշումը, թե մեր հարևանների արձագանքն այս որոշումներին: Տեսնում ենք, որ իրենց կողմից կա ցավագին արձագանք այս որոշումների առնչությամբ: Սա խոսում է այն մասին, որ այս ամենը տեղ է հասել: Հուսով ենք, որ հետագայում համաձայնեցված աշխատանքի արդյունքում այս ամբողջն ավելի շատ կյանքի կկոչվի: Միգուցե, սա նաև լավ հնարավորություն է՝ մեր հանրության շրջանում միջազգային պրոցեսների նկատմամբ հավատի ամրապնդման, թերահավատ մոտեցումները բացառելու առումով»-ասել է Եղիշե Կիրակոսյանը:

2021թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ իր որոշումները: Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների առնչությամբ դատարանը գտել է, որ առկա է կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ, և ըստ այդմ Ադրբեջանին պարտավորեցրել է՝

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով