Ներքին 4 տարի առաջ - 13:56 02-03-2022

Եղիշե Կիրակոսյանն ու Լիպարիտ Դրմեյանը մարտի 7-10-ը գործուղվել են Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին մարտի 7-10-ը գործուղել է Ֆրանսիա (Ստրասբուրգ)` ՄԻԵԴ և ՄԻԵԴ-ի վճիռների կատարման քարտուղարության պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ ունենալու նպատակով:

Որոշման մեջ ասվում է. « Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին 2022 թվականի մարտի 7-10-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման քարտուղարության պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ ունենալու նպատակով:

2. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով