Ներքին 4 տարի առաջ - 09:59 13-12-2021

Երևանում ավտոբուսների մի խումբ վարորդներ երթուղի դուրս չեն եկել

Երևանում ավտոբուսների մի խումբ վարորդներ երթուղի դուրս չեն եկել։

Վարորդների բողոքի պատճառը նոր մետաղադրամ ընդունող սարքերն են, որոնց միջոցով պետք է կատարվի ուղեվարձի վճարումը։

Նշենք, որ կանգառներում մարդկանց մեծ կուտակումներ են առաջացել՝ մասնավորապես՝ Քանաքեռ-Զեյթունում ու Նորքի զանգվածներում։ Տրանսպորտի բացակայությունն անմիջապես ազդել է տաքսիների նվազագույն ուղեվարձերի վրա։

Նրանք հավաքվել են Թևոսյան փողոցի՝ ժողովրդին հայտնի Ջրվեժի ավտոբուսի պարկում և պահանջում են հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

Հիշեցնենք, որ Երևանում դեկտեմբերի 12-ին նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն է դուրս եկել երթուղի: Դրանք կսպասարկեն Երևանի 3, 20, 97, 99 ավտոբուսային երթուղիները։

Հավելենք, որ նոր ավտոբուսներում պետք է բարձրանալ առջևի դռնից ու նախօրոք վճարել՝ 100 դրամանոցը գցելով վճարման սարքի մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով