Ներքին 3 տարի առաջ - 11:18 09-01-2023

Քաղաքային հասարակական տրանսպորտն առավոտյան անարգել դուրս է եկել երթուղի. Կամո Արեյան

Երևանում հունվարի 8-ի երեկոյան ժամը 23։00-ին սկսվեց թույլ ձյուն, դադարել է 02.30-ին՝ ամենաուշը Նոր Նորքում, ամբողջ տեխնիկան մոբիլիզացված է եղել, ողջ գիշեր ընթացել են մաքրման աշխատանքներ: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

«Լուսադեմին ամենաառաջին ցուցիչը եղել է «Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի հաղորդագրությունը, որ որևէ դժվարություն չեն ունեցել․ քաղաքային տրանսպորտը անարգել դուրս է եկել երթուղի: ԱԻՆ-ից և պարեկային ծառայությունից որևէ ահազանգ գիշերը չեմ ստացել: Երթևեկելի են բոլոր փողոցները: Այս պահին մաքրման աշխատանքներ են իրականացվում ստորգետնյա, վերգետնյա անցումների աստիճանների, շենքերի շքամուտքերի, այգիներ տանող աստիճանների վրա»,-ասաց նա:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ հանձնարարեց ուշադրությունը կենտրոնացնել նաև երկրորդական փողոցների վրա, որպեսզի ձյան հալոցքից հետո այդ հատվածներում ևս խնդիրներ չունենան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան