Արտաքին 4 տարի առաջ - 18:51 11-12-2021

Նազարբաևը՝ ԽՍՀՄ-ի փլուզման պատճառների մասին

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է մի քանի պատճառ, որոնք, իր կարծիքով, հանգեցրին ԽՍՀՄ-ի փլուզմանը։ Քաղաքական գործիչը նշել է, որ այդ ժամանակներում սոցիալիստական ​​համակարգն արդեն սպառել էր իր ռեսուրսները։ Ընդ որում, տնտեսական բլոկի ղեկավարությունը ժամանակին չի նկատել այդ խնդիրը և կառավարման մեջ փոփոխություններ չի կատարել։

Բացի դրանից, Ղազախստանի նախկին նախագահը նշել է նաև այն ժամանակ էլիտայի քաղաքական կամքի բացակայությունը։

«Այդպիսի փոփոխությունները պետք է իրականացվեին կարգապահության, կարգուկանոնի, ուժեղ ղեկավարության պայմաններում»,- ասել է Նազարբաևը և որպես օրինակ բերել Չինաստանը, որին հաջողվեց վերակառուցել տնտեսությունը։

Նազարբաևի կարծիքով՝ իրավիճակի վրա էականորեն ազդել են մերձբալթյան հանրապետություններում տեղի ունեցած հուզումները և ՌՍՖՍՀ-ի կողմից անկախության հռչակումը 1990 թվականի հունիսի 12-ին։ Այս ամենը ազդանշան դարձավ մնացած հանրապետությունների համար։

«Այսպես մենք մոտեցանք պուտչին»,- կարծում է Նազարբաևը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում