Արտաքին 4 տարի առաջ - 15:23 19-10-2021

Նազարբաևը ներողություն է խնդրել ժողովրդից

Ղազախստանի Հանրապետության նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ներողություն է խնդրել ժողովրդից՝ «Դիմանկարի ուրվագծեր. Հայտնություններ» փաստագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ, որից մի հատված Twitter-ում հրապարակել է առաջին նախագահի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը:

«Ես հիմա մի բան կասեմ, որը երբեք չեմ ասել: Ձեզ համար դա սենսացիա կլինի: Թող ինձ ներեն: Ինձ համար դժվար է: Անվախ մարդիկ չկան»,- ասել է Նազարբաևը:

Ֆիլմը նկարահանվել է Նուրսուլթան Նազարբաևի հիմնադրամի աջակցությամբ իրականացվող վավերագրական նախագծի շրջանակում և եթեր կհեռարձակվի հոկտեմբերի 21-ին:

Ֆիլմի նախորդ հատվածներում, մասնավորապես, Նազարբաևը կիսվել է իր հրաժարականի մասին հայտարարելուց առաջ հանրապետության ապագա ղեկավար Քասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ զրույցի մանրամասներով, պատմել է, որ ԽՍՀՄ փլուզման ժամանակ իրեն առաջարկվել է ստեղծել թյուրքական պետությունների միություն, ինչպես նաև պատասխանել ընտանիքի, սիրված գրքերի ու սննդակարգի վերաբերյալ անձնական հարցերի:

Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանի Հանրապետության նախագահն էր 1990 թվականի ապրիլի 24-ից մինչև 2019 թվականի մարտի 20-ը: Նրա պատվին Ղազախստանի մայրաքաղաք Աստանան վերանվանվեց Նուր-Սուլթան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան