Արտաքին 4 տարի առաջ - 11:45 11-12-2021

Թրամփը ցուցումների ձեռնարկ ուներ ԱՄՆ-ում հեղաշրջում կազմակերպելու համար. Guardian

Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Մարկ Մեդոուսը Ներկայացուցիչների պալատի Կապիտոլիումի գրոհի հետաքննությամբ զբաղվող հատուկ հանձնաժողովին պրեզենտացիա է ներկայացրել, որում Դոնալդ Թրամփին առաջարկվում էր ազգային անվտանգության ոլորտում արտակարգ դրություն հայտարարել՝ նախագահի պաշտոնը կրկին զբաղեցնելու համար, հաղորդում է The Guardian պարբերականը։

PowerPoint պրեզենտացիան, որը վերնագրված էր «Ընտրակեղծիքներ, արտաքին միջամտություն և գործողությունների տարբերակ հունվարի 6-ի համար», պարունակում էր մի քանի ցուցումներ, որոնց Թրամփը պետք է հետևեր երկրորդ ժամկետով նախագահ դառնալու համար: Մասնավորապես, սենատորներին և կոնգրեսի անդամներին պետք էր տեղեկացնել ընտրություններին Չինաստանի կողմից արտաքին միջամտության մասին, որից հետո Թրամփը կարող էր արտակարգ դրություն հայտարարել՝ անվավեր ճանաչելով բոլոր էլեկտրոնային քվեարկությունները և Կոնգրեսին խնդրել համաձայնեցնել սահմանադրորեն ընդունելի իրավական պաշտպանության միջոցը:

Փաստաթուղթը նախանշում էր ԱՄՆ այն ժամանակվա փոխնախագահ Մայք Փենսի գործողությունների հնարավոր տարբերակները, այդ թվում՝ թույլատրել «ստուգել» և հաշվել միայն «օրինական» թղթային քվեաթերթիկները: Սակայն քաղաքական գործիչը հրաժարվել է գործել ըստ պրեզենտացիայում նշված սցենարների։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»