Ներքին 2 տարի առաջ - 12:55 06-02-2024

ՀՀ-ում ուզում են սահմանադրական հեղաշրջում անել, թույլ չենք տա․ Ավետիք Չալաբյան

Հայաստանում փորձ է կատարվում իրականացնել սահմանադրական հեղաշրջում, ինչի մասին արդեն անթաքույց հայտարարել են գործող վարչախմբի ղեկավարը և նրա տարաբնույթ կամակատարները, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

«Սահմանադրական բարեփոխումների կեղծ քողի տակ փորձ է արվում վերացնել հայկական անկախ պետականությունը, այն վերածելով Թուրքիայից և Ադրբեջանից բացահայտ կախման մեջ գտնվող կիսապետական ինչ-որ մի կազմավորման։ «Նոր Սահմանադրության» ընդունման նպատակը Հայաստանի Անկախության հռչակագրի փաստացի չեղարկումն է, որով սահմանված են հայության հիմնական ազգային նպատակները, ինչպիսիք են՝ ազգային հզոր պետության կառուցումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը, Հայաստանի և Արցախի վերամիավորումը։ Գործող վարչախմբի ներկայացուցիչներն իրենք են խոստովանել, որ այս ամենն անում են Բաքվի և Անկարայի պարտադրանքով։ Ավելին, նրանք հայ ժողովրդին սպառնում են նոր պատերազմով՝ այդ պարտադրանքին չենթարկվելու դեպքում։ Փաստացի, Արցախը թշնամուն սկուտեղի վրա հանձնելուց հետո, նույն այդ թշնամու անմիջական հրահանգով նրանք ցանկանում են ժողովրդին շանտաժի ենթարկելով հաստատել հակասահմանադրական այնպիսի մի կարգ, որը վերջ կդնի հայկական անկախ պետականության գոյությանը։

Այս հրեշավոր գործողությամբ փորձ է արվում օտարել հայությանն իր իսկ կողմից ստեղծած պետությունից, զրկել նրան իր պատմական իրավունքներից և մշակութային ժառանգությունից, վերացնել հայ մարդու հիշողությունը և արժանապատվությունը, իր պատմական հայրենիքում որպես լիարժեք քաղաքացի ապրելու նրա բնական իրավունքը։ Հայ մարդուն այժմ առաջարկվում է ընտրություն կատարել անպատվության և պատերազմի միջև, թեև անպատվություն ընտրողն արդյունքում ստանում է թե՛ պատերազմ, թե՛ պարտություն, թե՛ կրկնակի անպատվություն»,-հայտարարեց Ավետիք Չալաբյանը։

Նա նշեց, որ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության անդամները վճռական հանձնառություն են ստանձնում պայքարելու գործող վարչախմբի կողմից սկսած հակազգային և հակապետական գործընթացի դեմ և խոչընդոտելու դրա իրականացմանը։

Չալաբյանը հայրենիքի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին կոչ արց միանալ պայքարին՝ ձևավորելու անկախության պաշտպանության միասնական ճակատ և թույլ չտալու հայկական անկախ պետականության կազմալուծումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում