Արտաքին 4 տարի առաջ - 13:49 10-12-2021

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կախված է միայն Կիևից և ՆԱՏՕ-ից. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բանակցություններ է վարել «Բուխարեստի իննյակի» կամ այսպես կոչված ՆԱՏՕ-ի արևելյան թևի առաջնորդների հետ, որի ընթացքում քննարկվել է ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակը։

ԱՄՆ նախագահը և Բուլղարիայի, Չեխիայի, Էստոնիայի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի և Սլովակիայի ղեկավարները քննարկել են «Ուկրաինայի հետ սահմաններին ՌԴ ռազմական ուժի ապակայունացնող կուտակումը և ՆԱՏՕ-ի միասնական, պատրաստված և վճռական դիրքորոշման անհրաժեշտությունը դաշնակիցների կոլեկտիվ պաշտպանության հարցում»,- ասվում է բանակցություններին հաջորդած Սպիտակ տան հայտարարության մեջ։

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկիի նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո Սպիտակ տունը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, որին Մոսկվան կտրականապես դեմ է, բացառապես Ուկրաինային և ՆԱՏՕ-ին վերաբերող խնդիր է։

Սակայն, ինչպես ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, կան որոշակի պահանջներ, որոնց Ուկրաինան պետք է համապատասխանի, այդ թվում՝ կապված կոռուպցիայի և այլ կետերի հետ։ «Եվ ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների և ՆԱՏՕ-ի` որպես դաշինքի գործն է որոշել, թե ինչպիսին կլինի հետագա ուղին»,- ասել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով