Ներքին 4 տարի առաջ - 12:41 10-12-2021

Ցանկացած դաշինք ունի որոշակի կաշկանդող գործոններ. Իշխան Զաքարյանը՝ «Պատիվ ունեմ»-ից դուրս գալու մասին

ՀՀ ազգային ժողովի արդեն անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ից դուրս գալու իր որոշումը հիմնավորել է նրանով, որ ցանկացած դաշինք ունի որոշակի կաշկանդող գործոններ, իսկ ինքը չի ցանկանում իր գործունեությունը կաշկանդել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են Իշխան Զաքարյանի գրասենյակից:

Զաքարյանը հորդորել է խմբակցությունից դուրս գալու և որպես անկախ պատգամավոր գործելու իր այդ որոշման մեջ չփնտրել տարբեր ենթատեքստեր՝ նշելով, որ դա իր անձնական որոշումն է, և պահպանված են էթիկայի բոլոր նորմերը։

«Երկրի համար այս ճակատագրական պահին ամենակարևորը սահմանների անվտանգության խնդիրն է ու կայուն, հասկանալի և վստահելի համագործակցությունը մեր ռազմավարական թիվ մեկ դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ»,- նշել է Զաքարյանը:

Պատգամավորը շեշտել է՝ ունի գաղափարներ, առաջարկներ, մշակումներ, որոնք, կարծում է, օգտակար կլինեն երկրին՝ լուծելու բազմաթիվ խնդիրներ, դուրս գալու այս ճգնաժամից, դա իր համար ամենակարևորն է։

«Ցանկացած դաշինք ունի որոշակի կաշկանդող գործոններ։ Եվ իմ որոշումը հիմնականում պայմանավորված է դրանով։ Ես չեմ ուզում իմ գործունեությունը կաշկանդել, միաժամանակ չեմ ուզում անհարմարություններ պատճառել այն մարդկանց՝ ում հետ մտել եմ խորհրդարան։Այդ պատճառով որոշեցի գործունեությունս շարունակել որպես անկախ պատգամավոր»,- նշել է Զաքարյանն ու տեղեկացրել, որ գործելու է ընդդիմադիր դաշտում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան