Արտաքին 4 տարի առաջ - 11:59 10-12-2021

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ղրիմի վերաբերյալ նոր բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել Ղրիմի Ինքնավար Հանրապետության, Սևաստոպոլ քաղաքի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի մի մասի ռազմականացման խնդրի վերաբերյալ, հաղորդում է Ukrinform-ը։

Փաստաթղթին չեն աջակցել Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Չինաստանը, Կուբան, Իրանը, Մյանմարը, Սիրիան, Վենեսուելան, Զիմբաբվեն։

Նշվում է, որ, 2018թ.-ից սկսած, ամեն տարի ընդունվող փաստաթուղթը լրացվել է, մասնավորապես, հղում կատարելով Ղրիմի միջազգային հարթակին և դրա հռչակագրին։

Բանաձևը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում անհապաղ Ղրիմից դուրս բերել իր զինված ուժերը և առանց հապաղելու դադարեցնել Ուկրաինայի տարածքի ժամանակավոր բռնազավթումը։

Բանաձևում ընդգծվում է նաև ՌԴ-ի կողմից Ղրիմի բնակիչներին, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության տարածքում, իր զինված ուժեր զորակոչի անընդունելիությունը, որը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին։

Բանաձևի մի քանի դրույթներ դատապարտում են օկուպացիոն իշխանությունների ՝ Սև և Ազովի ծովերի որոշ տարածքներ, Կերչի նեղուցը շրջափակելու գործողությունները, միջազգային իրավունքի խախտումով նավարկությունը դիտավորյալ խոչընդոտելը, ՌԴ Սևծովյան նավատորմի ռազմածովային բազաների ընդլայնումը Ղրիմում, տարածաշրջանում զորավարժություններ անցկացնելը, Կերչինսկի վրայով կամուրջ կառուցելը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»