Արտաքին 5 տարի առաջ - 12:06 19-06-2021

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան կոչ է արել սահմանափակել Մյանմա զենքի մատակարարումը

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որում կոչ է անում սահմանափակել Մյանմա (նախկինում՝ Բիրմա) զենքի մատակարարումը, որին աջակցել են 119 երկրներ: Բելառուսը դեմ է քվեարկել:

Եվս 36 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը, ձեռնպահ է մնացել: Այս պետությունները կարծում են, որ ճգնաժամը Մյանմայի համար ներքին խնդիր է, և որ բանաձևը չի օգնի բարելավել իրավիճակը:

Մյանմայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քրիստին Շրեներ Բուրգեներն ասել է, որ երկրում լայնածավալ քաղաքացիական պատերազմի ռիսկն իրական է:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Մյանմայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում: Երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Մին Աունգ Հլեյնն իր ձեռքում է կենտրոնացրել օրենսդիր, գործադիր և դատական ​​իշխանությունները: Հետո զինվորականները հայտարարել են արտակարգ դրություն՝ մեկ տարի ժամկետով: Զինվորականների գործողությունները բողոքի ալիքներ են բարձրացրել, որոնք կոպիտ կերպով ճնշվել են, գործողությունների ընթացքում հարյուրավոր մարդիկ են մահացել: ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 250.000 մարդ լքել է իրենց տները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան