Ավելին 4 տարի առաջ - 20:20 10-12-2021

Ռումինիայում տոնածառ են պատրաստել COVID-19 պատվաստանյութի դատարկ սրվակներից

Ռումինիայում տոնածառ են պատրաստել COVID-19-ի դեմ պատվաստանյութի դատարկ սրվակներից, հայտնում է Inside Edition-ը։

Նման «ծառի» բարձրությունը երեք մետրից մի փոքր ավելի է, իսկ ինստալյացիայի ստեղծման համար օգտագործված դատարկ ամպուլների թիվը գերազանցում է 19000-ը։ Արտասովոր տոնածառը որոշել են տեղադրել Բուխարեստի պատվաստումների կենտրոններից մեկում։

Կենտրոնի աշխատակիցների խոսքով՝ գաղափարը պատկանում է ողջ թիմին, իսկ նախագիծը սկսել են իրագործել նոյեմբերի սկզբին՝ աշխատանքից հետո մնալով մինչև գիշերվա երկուսը։

Բացի այդ, հեղինակները որոշել են զարգացնել իրենց գաղափարը։ Օգտագործելով նույն դատարկ ամպուլները, նրանք պատրաստել են նվերների տուփեր հիշեցնող ֆիգուրներ։ Դրանք տեղադրվել են «տոնածառի» տակ՝ այցելուների շրջանում ամանորյա տրամադրություն ստեղծելու համար՝ թեկուզ և ոչ ավանդական ոճով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում