Ավելին 5 տարի առաջ - 21:39 21-09-2021

Ռումինիայում տղամարդը անհետանալուց 30 տարի անց տուն է վերադարձել նույն հագուստով

Ռումինական Բակեու քաղաքում տեղի 93-ամյա բնակիչ Վասիլե Գորգոշը անհետանալուց 30 տարի անց իր տուն է վերադարձել այն նույն հագուստով, որով վերջին անգամ նրան տեսել էին: Այս մասին հայտնում է Adevărul թերթը:

Գորգոշն ամբողջ կյանքում անասնապահ էր, կանոնավոր կերպով մի քանի օրով լքում էր տունը, մինչև որ 1991 թվականի մի օր նա հեռացել և չէր վերադարձել: Երկար և անարդյունք փնտրտուքներից հետո նա մահացած ճանաչվեց։

Այնուամենայնիվ, 2021 թվականի օգոստոսի վերջին, ֆերմերի տան մոտ, որտեղ ապրում էին նրա երեխաներն ու նրանց ընտանիքները, հանկարծ մեքենա կանգնեց, և հարևանները, որոնք հետևում էին, թե ինչ է կատարվում, ապշեցին՝ տեսնելով, որ մեքենայից դուրս է գալիս երեք տասնամյակ առաջ անհետացած Գորգոշը, որն այժմ 93 տարեկան էր:

Սկզբում նրա ընտանիքը չէր կարողանում հավատալ կատարվածին՝ դա համարելով չար կատակ, բայց նրանց առջև իրոք Վասիլեն էր նույն հագուստով, որով վերջին անգամ տեսել էին նրան անհետանալուց առաջ: Նա բավական լավ մարզավիճակում էր, բայց տառապում էր ծերունական թուլամտությամբ և չէր հիշում, թե ինչ էր կատարվել վերջին երեսուն տարիների ընթացքում, միայն պատասխանում էր, որ այս ամբողջ ընթացքում «տանն» է եղել: Նրա գրպանից հայտնաբերվել են նրա փաստաթղթերը, ինչպես նաև 1991 թվականի թվագրված գնացքի տոմս դեպի Պլոեշտի քաղաք: Ընտանիքը ենթադրում է, որ գուցե ինչ-որ մեկը նկատել է, որ ծերունին կորցրել է ճանապարհը և նրան անձնագրում նշված հասցեով տուն է հասցրել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով