Մամուլ 4 տարի առաջ - 08:58 09-12-2021

Արթիկցիները հոգնել էին նախկին քաղաքապետերից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է

ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ իշխող քաղաքական ուժի հանդեպ վստահության անկում կա, ավելին` շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ՔՊ-ի վիճակն ավելի ծանր կլիներ համապետական, թե ՏԻՄ ընտրություններում, եթե հակառակ բեռում չլինեին նախկին իշխանությունների ներկայացուցիչները, այսպես կոչված` հին դեմքերը: Սա շատ ցայտուն երեւում է խոշորացող մի շարք համայնքներում, այդ թվում` Արթիկում, որտեղ չնայած իշխող ուժը ներկայացնող Անանիկ Ոսկանյանը չհավաքեց 50+1 %, սակայն համաձայնության եկան Սամվել Բաբայանի գլխավորած Ազատական կուսակցության ներկայացուցիչ Արտակ Հարությունյանի հետ, եւ կոալիցիոն տեղական իշխանություն կձեւավորվի:

Արթիկում իրավիճակը հետաքրքիր է նրանով, որ երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած անձինք Արթիկի գործող ու նախկին քաղաքապետերն էին` Մխիթար Վարագյանն ու Արսեն Աբրահամյանը, որոնց նկատմամբ արթիկցիները մշտապես խոր դժգոհություն են ունեցել` մեղադրել են «քաղաքին տիրություն չանելու», մաքրության, ասֆալտապատման, բարեկարգման ու քաղաքի զարգացման ծրագիր չունենալու, քաղաքի համար վերեւների դռները չընկնելու եւ այլ ենթադրյալ ու փաստացի մեղքերի մեջ: Առհասարակ` Արթիկում շատ են շշուկներն առ այն, որ արտագաղթի, փոսերի ու նույնիսկ տարրական գծանշումների բացակայության պատճառը ոչ միայն կենտրոնական իշխանություններն են, այլեւ բոլոր ներկա ու նախկին քաղաքապետերը, եւ, զարմանալի զուգադիպությամբ, հարստացան միայն իրենք ու իրենց շրջապատը:

Ավելին` մեզ հետ զրույցներում շատերը խոսում էին այն մասին, որ քաղաքի երկու ամենամեծ գերդաստանը (Վարագյաններն ու Աբրահամյանները) իրար պաս տալով՝ քաղաքում իշխում էին: Որքանով կստացվի նորաթուխ ՔՊ-ական Անանիկ Ոսկանյանի ու նորաթուխ «ազատական» Արտակ Հարությունյանի աշխատանքը` ցույց կտա ժամանակը: Ի դեպ` Արթիկի մեր աղբյուրները հայտնեցին, որ նախորդ ընտրություններում Մխիթար Վարագյանը կարողացել է հաղթել, այդ թվում՝ Արտակ Հարությունյանի ձայների շնորհիվ, որից հետո զբաղեցրել է փոխքաղաքապետի պաշտոնը, սակայն աշխատանքի մեկնարկից սկսած ու տարիներ շարունակ չափազանց լարված հարաբերությունների մեջ է եղել Վարագյանի հետ:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»