Խոսք 4 տարի առաջ - 16:18 08-12-2021

Այդ 62 գերիները ինձ համար ոչնչություն են․ Մովսես Հակոբյան

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի համար գերեվարված 62 զինծառայողները ոչնչություններ են։

Այս մասին գեներալ-գնդապետ Հակոբյանը ասաց Oragir.news-ի հարցին ի պատասխան, թե ի՞նչ հանգամանքներում ադրբեջանցի 4 զինվորները կարող էին գերեվարել 62 հայ զինվորներին, որոնք զինված են եղել․ «Դժվար է այդ հարցին պատասխանել, բոլոր դեպքերում, ինչ էլ ուզում է լինի՝ այդ 62 հոգին ինձ համար ոչնչություն են, որ հանձնվել են 4 հոգու»,-ասաց Հակոբյանը։

Հիշեցնենք, ավելի վաղ փաստաբան Վահան Հովհաննիսյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր գերությունից վերադարձած շուրջ մեկ տասնյակից ավելի անձանց ցուցմունքները․ «Երեկ հրապարակում էի կատարել այն մասին, որ Շիրակի մարզի 62 զինվորներ՝ ամբողջությամբ սպառազինված վիճակում, առանց որևէ փամփուշտ կրակելու կամովին գերի են հանձնվել 4-ից 7 ադրբեջանցի զինվորականների։ Հիշյալ հրապարակումից հետո ինձ զանգահարել կամ գրել են բազմաթիվ անձինք՝ կասկած հայտնելով գրառման իսկության վերաբերյալ։ Ի փարատումն այդ կասկածների՝ ստորև ներկայացնում եմ գերությունից վերադարձած շուրջ մեկ տասնյակից ավելի անձանց ցուցմունքներ (իրականում դրանք շատ ավելին են)։ Գնահատականները Ձեզ եմ թողնում»,- գրել էր փաստաբանը:

Մովսես Հակոբյանին հարցրինք՝ փաստորեն, համամի՞տ է Ալեն Սիմոնյանի այն մտքի հետ, որ այդ զինվորները այլևս գոյություն չունեն․ «Նրանք գոյություն ունեն որպես մարդ, ուրիշ ոչ մի բան»,- պատասխանեց ԶՈՒ ԳՇ նախկին պետը։

Իսկ հարցին, թե պետությունը պե՞տք է ջանքեր գործադրի այդպիսի գերիների վերադարձի համար, Հակոբյանը պատասխանեց․ «Պարտադիր պետք է վերադարձնի և շատ խիստ դատի, բայց վերադարձնելը պարտադիր է։ Անկախ ամեն ինչից՝ քո երկրի ամենամեծ տականքն էլ քո թշնամու ձեռքում չպիտի մնա»։

Կորյուն Սիմոնյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան