Մամուլ 4 տարի առաջ - 09:49 07-12-2021

Դավիթ Տոնոյանի գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը ցուցմունք է տվել․ Ժողովուրդ

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը ցուցմունք է տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ երբ ԱԱԾ-ում նրան կոնկրետ հարցեր են տրվել ԶՈՒ ռազմամթերքի մատակարարման մասին, Ստեփան Գալստյանը հայտնել է, որ գնման գործընթացից ինքը տեղյակ չի եղել ու որեւէ բան չի իմացել, ուստի չէր էլ կարող առնչություն ունենալ: Մանրամասն տեղեկություններ, թե ինչ է պատմել Գալստյանը իրավապահներին, նախաքննությանը չվնասելու համար առայժմ չենք հրապարակում։ Նշենք, որ Ստեփան Գալստյանը մինչ օրս ցուցմունք չէր տալիս, սակայն ներկայումս արդեն իրավապահներին հայտնել է, ինչ իմացել է: Նախաքննական մարմինը սպասում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ցուցմունքին. նա մինչ օրս ցուցմունք չի տվել:

Ի դեպ, Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի առողջական վիճակը Երեւան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալում» վատացել է: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս պաշտպան Օնիկ Առաքելյանը դիմել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, որպեսզի նրան տեղափոխեն հիվանդանոց եւ վիրահատեն, սակայն ՊՈԱԿ-ը որեւէ քայլ դեռ չի իրականացրել: Նշենք, որ Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։ Նա մեղադրվում է նյութական ծանր հետեւանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Հիշեցնենք նաեւ, որ ԱԱԾ-ն ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի բնակարաններում խուզարկություններ էր իրականացրել։ Դատարանի որոշմամբ՝ երկու ամսով կալանավորվել են նաեւ Դավիթ Տոնոյանը եւ զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը)»,-գրում է թերթը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»