Մամուլ 4 տարի առաջ - 08:43 07-12-2021

Փարաքարում իշխանությունը գործի է անցել` փորձում են Դավիթ Մինասյանի նկատմամբ ճնշումներ գործադրել, որ նա «Ապրելու երկրի» հետ կոալիցիա չկազմի․ Հրապարակ

«Կիրակի ՏԻՄ ընտրությունների անակնկալ արդյունքներից մեկը Արմավիրի մարզի Փարաքար համայնքն էր, որտեղ ՔՊ-ն պարտություն կրեց։ Առաջատարն «Ապրելու երկիր» կուսակցությունն է՝ 48,94% ձայնով։ Ցուցակի առաջին համարը Վոլոդյա Գրիգորյանն է՝ Մերձավան համայնքի ներկայիս ղեկավար Լեւոն Գրիգորյանի որդին։ Գործող համայնքապետն առաջադրվել էր իր՝ «Դավիթ Մինասյան դաշինքով» եւ 23,51% է ստացել, իսկ ՔՊ-ն, որի թեկնածուն Լյուդվիգ Գյուլնազարյանն է՝ 27,54%։

Մեր տեղեկություններով, ընտրությունների արդյունքներն իմանալուց հետո իշխանությունը գործի է անցել՝ փորձում են Դավիթ Մինասյանի նկատմամբ ճնշումներ գործադրել, որպեսզի նա «Ապրելու երկրի» հետ կոալիցիա չկազմի։ Երեկվա դրությամբ ավագանի անցած քաղաքական ուժերը դեռ որոշում չէին կայացրել»,-գրում է թերթը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում