Ներքին 4 տարի առաջ - 22:09 06-12-2021

Ահա, թե ուր ենք գնում․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր փաստաբանի օրն է։ Օրվա խորհրդի հետ կապված, քաղաքական գործերով փաստաբանները հարցազրույցներ, մամլո ասուլիսներ տվեցին։

Հիշեցի մի անեկդոտ, որը պատմել է իմ ընկերը, Բելառուսական հելսինկյան կոմիտեի նախագահ Օլեհ Գուլագը․

Փայլուն կրթություն ստացած, երիտասարդ փաստաբանը, տարիների փորձ ունեցող մեկ այլ փաստաբանի հետ դատարանում պաշտպանում է մի ամբաստանյալի։ Երիտասարդ փաստաբանը հղումներ անելով փաստերի, սահմանադրության, տեղական և միջազգային օրենքների, կոնվենցիաների, նախադեպերի վրա, հիմնավորում է մեղադրանքի շինծու լինելը։ Սակայն, դատավորը հաշվի չառնելով բերված փաստարկները, խիստ դատավճիռ է կայացնում։ Դատական նիստից հետո, երիտասարդ փաստաբանը զայրացած և հուզված բացականչում է․

-Այս ի՞նչ է կատարվում, այսպիսի անօրինականություններ ես չեմ կարող հանդուրժել։ Ես այլևս հրաժարվում եմ փաստաբանական գործունեությունից։

Փորձված, տարիքով փաստաբանը հանգիստ դիմում է իր երիտասարդ կոլեգային․

-Սիրելիս, նայիր, փողոցով շարժվում է մահվան թափորը։ Հարյուրավոր մարդիկ են հրաժեշտ տալիս հանգուցյալին։ Հուզիչ մահերգ է նվագում փողային նվագախումբը։ Եվ քեզ թվում է, թե այդ ամենին հաղորդակի՞ց է հանգուցյալը։ Հիշի՛ր, այս ամենը ավանդույթ է, որը պետք է պահպանել։

Ահա, թե ուր ենք գնում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում