Ներքին 4 տարի առաջ - 10:59 05-12-2021

Այս պահին Սյունիքի և Վայոց ձորի ուղղությամբ դեռ գերեվարված 21 զինծառայող կա․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Հայրենիք վերադարձած 10 ռազմագերիները նոյեմբերի 16-ին Վայոց ձորի և Սյունիքի ուղղությամբ տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարվածներն են։

Եթե նկատի ունենանք, որ ավելի վաղ, այդ գործողությունների արդյունքում գերեվարված մեկ զինծառայող վերադարձել էր ՌԴ-ում կայացած եռակողմ հանդիպումից առաջ, ապա ստացվում է, որ այս պահին, Սյունիքի ու Վայոց ձորի ուղղությամբ ձեռնարկված ադրբեջանական գործողությունների հետևանքով դեռ 21 գերեվարված զինծառայող կա։

Վտանգավորն այն է, որ նոյեմբերի 16-ի ագրեսիան ծնող պատճառները խորը վերլուծված չեն, եղած ռիսկերը չեզոքացված չեն, ինչը նշանակում է, որ նոր ագրեսիայի, զոհերի, պոտենցյալ գերեվարվման սպառնալիքը շարունակում է բարձր մնալ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով