Ներքին 4 տարի առաջ - 21:08 21-04-2022

Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սոցիալապես անապահով բնակիչներին սննդի արկղեր են տրամադրվել

2022թ-ի Ռամադան ամսվա ամենամյա բարեգործական ծրագրի շրջանակում դեսպանության նախաձեռնությամբ էմիրաթական Զայեդ բըն Սուլթան Ալ-Նահյան բարեգործական և մարդասիրական կազմակերպությունը շուրջ 150 սննդի արկղեր է տրամադրել Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սոցիալապես անապահով բնակիչներին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատնից, Ռամադան ամսվա բարեգործական ծրագրի ընթացքում, որն իրականացվում է ԱՄԷ Կարմիր մահիկ և Զայեդ բըն Սուլթան Ալ-Նահյան բարեգործական և մարդասիրական կազմակերպությունների հովանու ներքո, ՀՀ բոլոր մարզերում անապահով ընտանիքներին կբաժանվի ընդհանուր առմամբ 800 պարենային զամբյուղ։

«Ծրագիրը Ռամադան ամսվա ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից իրագործվող լավագույն ավանդույթներից է, որը նպատակ ունի ԱՄԷ-ի բարեգործական և պետական հաստատությունների և մարմինների անշահախնդիր ջանքերի շրջանակներում ամրապնդել հարաբերությունները, համագործակցության և սոցիալական համերաշխության կապերը բարեկամ երկրների հետ»,- նշվում է դեսպանատան հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան