Արտաքին 4 տարի առաջ - 23:40 04-12-2021

Միխեիլ Սաակաշվիլին դիմել է վրացի բժիշկներին

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է երկրի բժշկական հանրությանը` «բոլոր բժիշկներին և բուժքույրերին, ընդհանրապես՝ ողջ բժշկական անձնակազմին»: Նրա ֆեյսբուքյան էջում հերթական գրառումն է հայտնվել։

Քաղաքական գործիչը շնորհակալություն է հայտնել բժիշկներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերած հերոսության, պրոֆեսիոնալիզմի, մարդասիրության և պարկեշտության համար, հայտնում է SOVA-ն։ Բայց նա հատկապես նշել է իր հավատարմությունը սկզբունքներին և ճկունությունը երեք բժշկական խորհուրդների անդամների ճնշումների դեպքում, որոնք ուսումնասիրել են նրա առողջական վիճակը:

Սաակաշվիլին ասել է, որ հպարտ է նոր կլինիկաների ստեղծման գործում ունեցած մեծ ներդրմամբ։ Նրա խոսքով՝ հաջորդ պլանը կրտսեր բուժանձնակազմի աշխատավարձի կրկնապատկումն ու ողջ անձնակազմի վերապատրաստումն էր։ Բայց այսօր շատ բժիշկներ և բուժքույրեր ստիպված են միաժամանակ մի քանի վայրերում աշխատել՝ իրենց ընտանիքներին կերակրելու համար, հավելել է նախկին նախագահը։

«Այժմ Covid-19-ի դեմ պայքարի համատեքստում բժիշկները միջազգային կազմակերպություններից 50 տոկոս հավելավճար են ստանում։ Բայց համաճարակից հետո նրանք նույնպես կկորցնեն այս հարստությունը, և իրավիճակը հիմնովին չի փոխվի։ Նույնիսկ այստեղ Գորիի հիվանդանոցն ամբողջությամբ փակվեց իմ պատճառով, միայն թե ինձ չտեղափոխեն Թբիլիսիի բազմաֆունկցիոնալ կլինիկա։ Արդյունքում նվազել են հիվանդների թիվը, բուժանձնակազմի մի մասի աշխատավարձը։ Ես ուզում եմ նրանցից ներողություն խնդրել կառավարության փոխարեն»,- ասել է Սաակաշվիլին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում