Արտաքին 4 տարի առաջ - 18:17 04-12-2021

Twitter-ի նոր ղեկավարը հայտարարել է ընկերության վերակազմավորման մասին

Twitter-ի նոր գլխավոր տնօրեն Պարագ Ագրավալը հայտարարել է կորպորացիայի վերակազմավորման մասին, հաղորդում է The Washington Post-ը:

Ագրավալը Twitter-ի աշխատողներին ուղղված իր նամակում ասել է, որ այդ քայլն ուղղված է ընկերության գործունեության կանոնակարգմանը, աշխատակիցների պատասխանատվության մակարդակի բարձրացմանը և առաջադրանքների ավելի արագ կատարմանը հասնելու հնարավորությանը, ինչպես նաև որոշումների ավելի հստակ ընդունմանը:

Պարբերականի տվյալների համաձայն՝ նախագծման, դիզայնի և արտադրանքի մշակման համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցները կվերաբաշխվեն երեք նոր ուղղություններում՝ սպառողական, եկամտային և տեխնոլոգիական:

Բացի դրանից, մինչև տարեվերջ ընկերությունը կլքեն գլխավոր ինժեներ Մայքլ Մոնտանոն և գլխավոր դիզայներ Դենթլի Դևիսը։

Հստակեցվում է, որ Twitter-ում արդեն հաստատել են ընկերության կառուցվածքում կատարված բոլոր փոփոխությունները և դրանց մասին ծանուցել ԱՄՆ արժեթղթերի ու բորսաների հարցերով դաշնային հանձնաժողովին։

Նախկինում Twitter-ի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Ջեք Դորսին, նրան փոխարինել է տեխնիկական տնօրեն Պարագ Ագրավալը, որի թեկնածությունը միաձայն պաշտպանել էին տնօրենների խորհրդի անդամները։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում