Արտաքին 4 տարի առաջ - 15:48 04-12-2021

Նյարդաֆիզիոլոգը նշել է «օմիկրոն» շտամի ամենաահավոր ախտանշանը

Բժիշկ-նյարդաֆիզիոլոգ Սերգեյ Նուրիսլամովը չի կասկածում, որ կորոնավիրուսի հարավաֆրիկյան «օմիկրոն» շտամը կհայտնվի նաև Ռուսաստանում։ Այժմ ամբողջ աշխարհի բժիշկները արագացված կերպով ուսումնասիրում են COVID-19-ի այս նոր տարբերակը։ Նրանք նշել են ամենատագնապահարույց ախտանշանը, որ հայտնաբերվել է «օմիկրոն»-ով վարակվածների շրջանում:

Ինչպես պարզվել է, գլխացավերից ու կտրուկ թուլությունից բացի՝ «օմիկրոն» շտամով հիվանդների շրջանում գրանցվում է ջերմաստիճանի ոչ թե բարձրացում, այլ իջեցում։ «Դա կարող է կապված լինել հիպոթալամուսի վնասվածքով, հորմոնալ խանգարումներով»,- բացատրել է Նուրիսլամովը OCH-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, դա կարող է վկայել գլխուղեղում անոթների վնասվածքի մասին։ Նա այս վիճակը վտանգավոր է համարել, քանի որ նվազում են ջերմակարգավորման արդյունավետ մեխանիզմները, և կարող է մեծանալ արյան մակարդումը, ինչն արդեն հղի է թրոմբոզներով։

Բժիշկը նաև նշել է, որ եթե ջերմաստիճանի իջեցումը ուղեկցվում է լսողության, համի զգացողության, վեստիբուլյար խանգարումներով, ապա դա վկայում է կենտրոնական նյարդային համակարգի հետ կապված խնդիրների մասին և կապված է գլխուղեղի ոչ սպեցիֆիկ անոթների վնասվածքների հետ։ Նուրիսլամովը խորհուրդ է տվել ջերմաստիճանի իջեցման դեպքում հիվանդներին նշանակել ադապտոգեններ։ Մինչ բժշկի ժամանումը կարելի է ընդունել վիտամին C կամ խմել սուրճ, բայց միաժամանակ պետք է հետևել արյան ճնշմանը:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք