Մամուլ 4 տարի առաջ - 08:01 04-12-2021

Արտաքին վեկտորի փոփոխության հարցը «միս ու արյո՞ւն» է ստանում․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ կհանդիպի արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։

«Փաստ» թերթի տեղեկություններով, հանդիպման օրակարգը բավական հագեցած է, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների հստակեցման նպատակով ենթադրվող սահմանագծման և սահմանազատման խնդիրը, այդ գործընթացում ՀՀ կողմից կիրառվող փաստաթղթերի, քարտեզների օգտագործման հարցը, հայ-թուրքական օրակարգի հետ կապված թեման և այլն: Կան նաև կրթական համակարգին առնչվող հարցեր, որոնցից մեկը վերաբերում է բուհերում հասարակագիտական առարկաների վերանայմանն ու ամբիոնների աշխատանքի վերաիմաստավորմանը: Այս ամենի հետ մեկտեղ, մեր ձեռքի տակ գտնվող օրակարգում կա երկու հարց, որոնք բավականին ուշագրավ են: Դրանցից մեկն այսպիսի ձևակերպում ունի. «Արտաքին քաղաքական հնարավոր զարգացումներ. ՀԱՊԿ և ԵԱՏՄ ՀՀ անդամակցության դադարեցման և հնարավոր այլընտրանքների քննարկում»:

Ի դեպ, հաջորդ իսկ կետը վերաբերում է եվրաինտեգրման գործընթացի խթանմանը: Փաստացի, հաստատվում են տեղեկությունները, որ իշխանական ու իշխանամերձ շրջանակներում շատ ակտիվ քննարկվում է ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության դադարեցնելու հարցը, թեպետ Փաշինյանն իր վերջին ասուլիսում նշել էր, թե չի կարծում, թե կդիտարկվի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը: Ի դեպ, արտախորհրդարանական ուժերի այս միավորը, որ ստեղծվել է Փաշինյանի նախաձեռնությամբ, արդեն գրեթե ամբողջությամբ կազմված է մերձիշխանական ուժերից, առավելապես՝ արևմտապաշտ, առավել ևս, որ վերջերս խորհրդի կազմը լքեց նաև «Ալ յանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան