Մամուլ 4 տարի առաջ - 09:00 03-12-2021

Վանո Սիրադեղյանի արխիվները փոխանցվե՞լ են ընտանիքին․ Իրավունք

«Պետական գործիչ Վանո Սիրադեղյանի աճյունը արդեն Հայաստանում է: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հուղարկավորությունը` դեկտեմբերի 4-ին. սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի դեպի Կոթի այդ օրը՝ առավոտյան 08:00-ին: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը:

-Արդյոք բացի աճյունից, ձեզ՝ Սիրադեղյանի հարազատներիդ, փոխանցվե՞լ են նաեւ նրա անձնական իրերը: Այդ թվում ժամանակին բազում խոսակցությունների առիթ դարձած արխիվները, որոնց բացահայտումը, ինչպես տարիներ շարունակ է խոսվել, շատ մարդկանց վրա, մեղմ ասած, էժան չի նստի:

-Այդ մասին ես ոչինչ այս պահին չեմ կարող ասել, թե ինչ է փոխանցվել մեզ՝ բացի աճյունից: Իսկ թե ինչու են այդքան անհանգստացած հայրիկիս արխիվներից ոմանք, դա արդեն, մեղմ ասած, իրենց գործն է, դրանում ոչնչով չենք կարող օգնել:

-Ամեն դեպքում, ինչո՞ւ որոշվեց Սիրադեղյանին հուղարկավորել հայրենի Կոթի գյուղում:

-Դա եւ հայրկիս, եւ մեր ընտանիքի որոշումն է»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով