Ավելին 4 տարի առաջ - 19:51 01-12-2021

Չինաստանում հակամարմին են հայտնաբերել կորոնավիրուսի բոլոր շտամների նկատմամբ

Չինաստանում հետազոտություններ են իրականացվել, որոնց արդյունքում հայտնաբերվել է հակամարմին, որը կարող է չեզոքացնել կորոնավիրուսի բոլոր հայտնի շտամները, տվյալները հրապարակվել են bioRxiv էլեկտրոնային գրադարանում։

Նշվում է, որ 35B5 մոլեկուլը հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածներից մեկի մոտ, հակամարմինն ունակ է չեզոքացնել կորոնավիրուսի բոլոր առկա շտամները։ Այս բացահայտումն արել են չինացի բժիշկները՝ Գուանչժոուի Սուն Յատսենի համալսարանի աշխատակից, պրոֆեսոր Դենգ Քայի ղեկավարությամբ։

Հակամարմինը հայտնաբերվել է Չինաստանի այն բնակիչների արյան նմուշների լայնածավալ ուսումնասիրության ժամանակ, որոնք հիվանդացել են կորոնավիրուսի ծանր տեսակով։ Դրանցից առանձնացրել են այն բջիջները, որոնք արտադրում են հակամարմիններ, և սկսել են դիտարկել փոխազդեցությունը վիրուսի տարբեր մասնիկների հետ։

«Մեր ստացած պատկերները ցույց տվեցին, որ 35B5 մոլեկուլը կապվում է կորոնավիրուսի S-սպիտակուցի այն մասի հետ, որն իրականում չի փոխվում SARS-CoV-2-ի զարգացման հետ մեկտեղ։ Սա հնարավորություն է տալիս օգտագործել այս տարածաշրջանը ոչ միայն հակամարմիններ ստեղծելու, այլ նաև համընդհանուր պատվաստանյութ մշակելու համար կորոնավիրուսի բոլոր շտամների դեմ»,- նշել են չինացի գիտնականները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում