Ներքին 4 տարի առաջ - 13:03 29-11-2021

2022-ից «տնից դուրս գալը» կլինի QR կոդով․ առողջապահության նախարարի ասուլիսի մանրամասները

Նոյեմբերի 29-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադառնակով պատվաստումներից առաջ բուժզննման պահանջներին՝ Ավանեսյանը նշեց, որ բուժզննության պահանջները չեն փոխվել։ Քաղաքացիներին պատվաստումից առաջ ջերմաչափում են, ստուգում զարկերակային գերճնշումը և սատուրացիան։ Այլ բուժզննման կարիք չկա, և բժիշկը քաղաքացուն որոշակի հարցեր տալով՝ որոշում է ընդունում պատվաստել, թե ոչ։

«ՀՀ-ում 1 միլն 200․000 պատվաստված քաղաքացիներից միայն 79 քաղաքացիների մոտ են եղել որոշակի բողոքներ առողջական խնդիրներից, դրանցից 40-ի մոտ եղել է հենց քովիդով հիվանդացություն։ Այսինքն՝ առողջության հետ կապված բողոքները հենց քովիդով են պայմանավորված եղել, այս պարագայում որևէ հակացուցուցում պատվաստման հետ չկար։ Մնացած փոքրաթիվ դեպքերը կապված են եղել ալերգիկ ռեակցիաների հետ։ Մենք ունեցել ենք նաև այնպիսի պատվաստված քաղաքացիներ, ովքեր վարակվել են քովիդով, ծանր են տարել հիվանդությունը, և մահ է գրանցվել։ Ունեցել ենք նման 23 դեպք։ Այդ քաղաքացիների միջին տարիքը 75-ից բարձր է եղել, նրանց բոլորի մոտ գրանցված է եղել ուղեկցող խրոնիկ հիվանդություն»,- ներկայացրեց Անահիտ Ավանեսյանը։

Ավանեսյանը իր խոսքու հստակեցրեց նաև, որ հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային հաստատություններում քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ բացասական թեստի արդյունքով, կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնող փաստաթղթով։ «Մենք հասկանում ենք, որ այս սահմանափակող միջոցառումները որոշակի անհարմարություններ են ստեղծում, բայց նժարին դրված է հանրային առողջապահական հարցը և այս միջոցառումների անհրաժեշտությունը իրոք կա»,- եզրափակեց Առողջապահության նախարարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով