Արտաքին 2 տարի առաջ - 23:26 24-01-2024

Գերմանիայի կառավարությունը ԵՄ-ից դուրս գալը սպառնալիք է անվանել երկրի համար

Գերմանիայի դուրս գալը Եվրամիությունից սպառնալիք կհանդիսանա ժողովրդավարության համար, և այդ գաղափարի բոլոր կողմնակիցները պետք է նայեն Մեծ Բրիտանիայի պարագայում Brexit-ից հետո առաջացած հետևանքներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը։

Նա մեկնաբանել է «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Ալիսա Վայդելի հայտարարությունը ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին, եթե իր ղեկավարած քաղաքական ուժը գա իշխանության։

«Եվրոպական երկրները պետք է միասին լինեն, իսկ Գերմանիայի դուրս գալը սպառնալիք կդառնա ժողովրդավարության համար։ Ես խորհուրդ կտայի բոլորին, ովքեր ունեն նմանատիպ մտքեր, թող հարցնեն, թե հատկապես Մեծ Բրիտանիայում հիմա ինչ իրավիճակ է առաջացել»,- ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը՝ մատնանշելով Եվրամիությունից դուրս գալու բացասական հետևանքները հենց Գերմանիայի համար։

Ավելի վաղ Ալիսա Վայդելը Brexit-ն իր երկրի համար որակել էր որպես հարմար մոդել և հանդես էր եկել Գերմանիայում Եվրամիությունից դուրս գալու հանրաքվե անցկացնելոսւ օգտին։ Նա նշել էր, որ եթե կուսակցությունը մտնի կառավարություն, Գերմանիան էական փոփոխություններ կառաջարկի ԵՄ կառույցներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան