Արտաքին 4 տարի առաջ - 14:48 28-11-2021

Առաջին երկիրը փակել է սահմանները օտարերկրացիների համար՝ «Օմիկրոն» շտամի պատճառով

Իսրայելը երկու շաբաթով փակում է սահմանները օտարերկրացիների համար։ Նման որոշում է կայացրել COVID-19-ի դեմ պայքարի նախարարական հանձնաժողովը՝ նոր օմիկրոն կորոնավիրուսային շտամի պատճառով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Նիստում ընդունվել են հետևյալ որոշումները. բոլոր երկրներից օտարերկրացիներին կարգելվի մուտք գործել Իսրայել, բացառությամբ կոմիտեի կողմից հաստատված դեպքերի»,- ասված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 26-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախազգուշացրել է, որ մի քանի ամսվա ընթացքում կորոնավիրուսի նոր շտամ կարող է տարածվել աշխարհով մեկ, ուստի, ըստ նրա, այժմ կարևոր է, որ եվրոպական երկրները գործեն շատ արագ և միասնաբար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օմիկրոն կորոնավիրուսի շտամը հայտնաբերվել է Գերմանիայում և Չեխիայում։ Դրանից հետո նոր շտամը հասել է Մեծ Բրիտանիա:

Հարավաֆրիկյան Բոտսվանայում, ՀԱՀ-ում և Հոնկոնգում հայտնաբերվել է վարակման տասը դեպք COVID-19-ի նոր շտամով, որը կոչվում է B.1.1.529 (omicron), որը կարող է ավելի պաթոգեն լինել, քան կորոնավիրուսի այլ տարբերակները: Այն պարունակում է 32 մուտացիա, որոնցից մի քանիսը վկայում են դրա բարձր փոխանցելիության և պատվաստանյութերի նկատմամբ դիմադրողականության մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում