Արտաքին 4 տարի առաջ - 23:42 18-12-2021

Նիդերլանդները խիստ կարանտինի է անցել՝ «Օմիկրոն» շտամի պատճառով

Նիդերլանդներում խիստ կարանտին է մտցվում՝ կանխելու կորոնավիրուսի «Օմիկրոն» տարբերակի չափազանց արագ տարածումը։ Այս մասին շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Վարչապետ Մարկ Ռյուտե.

«Նիդերլանդները ստիպված է նորից փակվել,- ասել է նա: - Դա անհրաժեշտ է՝ «Օմիկրոն» տարբերակի նոր ալիքի պատճառով»:

Պրոֆեսիոնալ սպորտային մրցումները կշարունակվեն, բայց առանց հանդիսականի, ինչպես նախկինում էր։ Փակ են լինելու նաև բոլոր ուսումնական հաստատությունները։ Բնակիչները խստորեն խրախուսվում են աշխատել տնից և ընդունել օրական ոչ ավելի, քան երկու հյուր: Բացառություն կլինեն միայն Սուրբ Ծնունդն ու Ամանորը, երբ կարելի է ընդունել մինչև չորս հոգի։

Առողջապահության և շրջակա միջավայրի ազգային ինստիտուտի ղեկավար Յաապ վան Դիսելը նշել է, որ «Օմիկրոն» տարբերակը Նիդերլանդներում գերիշխող կդառնա Սուրբ Ծննդյան և Ամանորի միջև ընկած ժամանակահատվածում: «Դեռևս շատ անորոշություն կա այս շտամի շուրջ», - ասել է նա: «Բայց մենք գիտենք, որ իմունիտետը, ներառյալ պատվաստումների միջոցով, ավելի վատ է պաշտպանում այս շտամից, քան նախորդ շտամից: Սա լուրջ խնդիր է: Մենք գիտենք, որ խթանող պատվաստումը բարձրացնում է իմունիտետը և պաշտպանում, եթե ոչ վարակից, ապա հիվանդության ծանր ընթացքից»։

Իր հերթին փոխվարչապետի պաշտոնակատար, առողջապահության, բարեկեցության և սպորտի նախարար Ուգո դե Յոնգեն հայտարարել է, որ իշխանությունները աննախադեպ արշավ են սկսում՝ խթանելու երկրի ողջ չափահաս բնակչության պատվաստումը։ Դրա շրջանակներում մոտ 9,5 միլիոն մարդ մինչև հունվարի վերջ պետք է ստանա դեղամիջոցի լրացուցիչ չափաբաժին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան