Արտաքին 4 տարի առաջ - 21:34 27-11-2021

Իրանի հատուկ ջոկատայինները Սպահանում ձերբակալել է տասնյակ ցուցարարների

Իրանի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի զինվորները շաբաթ օրը գործողություն են իրականացնում Սպահան քաղաքում, որտեղ վերջին օրերին բողոքի ակցիաներ են տեղի ունենում երաշտի հետևանքները հաղթահարելու իշխանությունների քաղաքականության դեմ։ Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ շաբաթ օրը ոստիկանությունը բերման է ենթարկել 67 ցուցարարի: Տեղեկություններ կան նաև վիրավորների մասին:

Բողոքի ցույցերը սկսվել են ավելի վաղ՝ նոյեմբերին, երբ ցուցարարները, այդ թվում՝ ֆերմերները, հավաքվել էին Զայանդե գետի չոր հունում: 2000 թվականից գետում գործնականում ջուր չկա, բացառությամբ մի քանի կարճ ժամանակահատվածների։ Ցուցարարները իշխանություններին մեղադրում են իրենց տեսանկյունից ջրի անարդար բաշխման մեջ։ Ցուցարարները կարծում են, որ իշխանությունները չպետք է օգտագործեն Սպահանի ջուրը հարևան Յազդ նահանգին օգնելու համար, որը նույնպես տառապում է երաշտից:

2021 թվականի հուլիսին բավականին լայնածավալ բողոքի ցույցեր են անցկացվել նաև երկրում ջրի բացակայության պատճառով, սակայն ոչ թե Սպահանում, այլ Խուզեստան նահանգում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով