Արտաքին 3 տարի առաջ - 20:48 19-10-2022

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ջոկատայինները ցուցադրական վարժանքներ են անցկացրել

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինվորականներն այսօր ցուցադրական վարժանքներ են անցկացրել Թբիլիսիի մերձակայքում գտնվող «Վազիանի» զորավարժարանում։ Վրացական «Новости Грузия» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Հաղորդվում է, որ ցուցադրական վարժանքներն անցկացվել են երեք երկրների միջև ընթացող «Կովկասյան արծիվ-2022» զորավարժությունների շրջանակում։

Կովկասյան արծիվ 2022» զորավարժությունների նպատակն է խորացնել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների կարողությունների սինխրոնիզացումն ու համակարգումը, փորձի փոխանակումը, համատեղելիության բարձրացումը և զորքերի հրամանատարության ու վերահսկողության բարելավումը բազմազգ միջավայրում։

«Կովկասյան արծիվ» եռակողմ զորավարժությունները երեք երկրներում անցկացվում են ամեն տարի՝ ռոտացիոն սկզբունքով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան