Արտաքին 4 տարի առաջ - 20:32 27-11-2021

Գուտերեշը ընդգծել է Ռուսաստանի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումների շարունակման գործում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ գագաթնաժողովի անցկացումը։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է նոյեմբերի 26-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի եռակողմ հանդիպումը, ուշադրություն է հրավիրում նրանց համատեղ հայտարարության վրա»,- ասել է Հաքը ՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության դերին շփումների և երկխոսության շարունակմանը նպաստելու գործում:

Գուտերեշը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին լուծել մնացած խնդիրները՝ օգտագործելով բոլոր առկա ձևաչափերը, ներառյալ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, ասել է Հաքը։

«Նա հաստատում է ՄԱԿ-ի դիրքորոշումն առ այն, որ տեւական խաղաղություն կարելի է ձեռք բերել միայն երկխոսության միջոցով, և կոչ է անում կողմերին լուծել մնացած խնդիրները բոլոր առկա ձևաչափերով, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել նման ջանքերին, այդ թվում՝ մարդասիրական օգնություն տրամադրելու, վերականգնման և տեղում խաղաղության հաստատմանն օժանդակելու միջոցով»,- ընդգծել է Հաքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի