Արտաքին 5 տարի առաջ - 20:19 20-09-2021

Պուտինը և Ալիևը նշել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության շարունակման կարևորությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը հեռախոսազրույցում հաստատել են երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ և կառուցողական համագործակցության կարևորությունը: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ` Ալիևը շնորհավորել է Պուտինին Պետդումայի հաջող ընտրությունների կապակցությամբ:

«Կողմերն վերահաստատեցին երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ և կառուցողական համագործակցության շարունակման կարևորությունը», - ասված է ուղերձում:

Ադրբեջանի նախագահը նաև ցավակցություն է հայտնել Պերմի պետական ​​համալսարանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա անձնական շփումների վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»